Մեր մասին
ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ը հայաստանյան ներդրումային ընկերություն է, որն իր հաճախորդներին տրամադրում է ֆինանսական և ներդրումային ծառայությունների լայն ընտրություն: Ընկերությունն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել ինչպես հայկական իրացվելի արժեթղթերում այնպես էլ հասանելիություն է ապահովում միջազգային շուկայում գնվող և վաճառվող արժեթղթերին։

Մեր առաքելությունը
Հաճախորդներին առաջարկել ներդրումային և ֆինանսական ծառայություններ` միջազգային չափանիշներին համապատասխան, որոնք կհամապատասխանեն հաճախորդների կարիքներին և նրանց համար կապահովեն բարձր եկամտաբերություն
Ծառայություններ
Բրոքերային ծառայություններ
Բրոքերային գործունեություն է համարվում հաճախորդներից արժեթղթերով կամ արտարժույթով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը, ինչպես նաև Ընկերության կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով կամ արտարժույթով գործարքների կատարումը:
Խորհրդատվություն
Մենք հաճախորդներին տրամադրում ենք արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվություն, արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմում և տարածում:
Արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխում
Մենք իրականացնում ենք իրավաբանական անձանց կողմից թողարկվող արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխում: Չերաշխավորված տեղաբաշխման դեպքում տեղաբաշխողը պարտավորվում է գործադրել լավագույն ջանքեր` արժեթղթերի թողարկման ողջ ծավալը առաջնային շուկայում տեղաբաշխելու նպատակով, բայց չի երաշխավորում թողարկվող արժեթղթերի տեղաբաշխումը առաջնային շուկայում:
Արտարժութային գործարքներ
Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է արտարժույթի փոխարկման ծառայություններ, այդ թվում՝ սփոթ, սվոպ և ֆորվարդային գործարքներ: Արտարժութային գործարքների կնքումը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ընկերության կողմից գնանշվող արժույթները մրցունակ փոխարժեքներով: