Կանոնակարգեր

Կանոնակարգ 4-01 (ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը)

Կանոնակարգ 4-02 (ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները)

Կանոնակարգ 4-03 (ներդրումային ծառայություններ մատուցող անձանց Կենտրոնական Բանկ ներկայացվող հաշվետվությունները)

Կանոնակարգ 4-04 (ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ)

Կանոնակարգ 4-05 (ներդրումային ծառայություններ մատուցող անձանց մասնագիտական որակավորման չափանիշներ)

Կանոնակարգ 4-06 (որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց որպես որակավորված ներդրողներ գրանցման կարգը)

Կանոնակարգ 4-07 (ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները)

Կանոնակարգ 4-08 (ՀՀ ԿԲ ներկայացված հաշվետվությունները հանրությանը մատչելի դարձնելու պահանջից բացառությունները)

Կանոնակարգ 4-09 (հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները)

Կանոնակարգ 4-10 (արժեթղթերը հանձնելու առաջարկի կազմը, պայմանները, փոփոխությունները)

Կանոնակարգ 4-11 (ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները)

Կանոնակարգ 4-12 (ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հաճախորդների միջոցների պաշտպանության կանոնները)

Կանոնակարգ 8-03 (ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկությունների հրապարակումը)

Կանոնակարգ 8-04 (հաճախորդների բողոքների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ)​

Բորսայի և դեպոզիտարիայի կանոններ

Հայաստանի ֆոնդային բորսայի և դեպոզիտարիայի կանոնները գրանցվում են արժեթղթերի շուկայի կարգավորող և վերահսկիչ մարմինը հանդիսացող ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Բորսայի կանոններին մանրամասն ծանոթանալու համար կարեղ եք այցելել Հայաստանի Ֆոնդայի Բորսայի պաշտոնական կայք։

Դեպոզիտարիայի կանոններին ծանոթանալու համար կարող եք այցելել Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի պաշտոնական կայք։

Հաճախորդների իրավունքներ

Հարգելի Հաճախորդ, Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հետ առնչվող ցանկացած տարաձայնություն  բացառելու, շահերի բախումը կանխելու, Հաճախորդի իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու նպատակով, ինչպես նաև  ի կատարումն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, Ընկերությունը հաստատել է` «Շահերի բախման բացառմանն ու կանխարգելման ընթացակարգը»:

Հաճախորդները Ընկերության նկատմամբ ծագած բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Ընկերությանը հետևյալ հեռախոսահամարներով` (37460) 27 72 74: Բողոք-պահանջները կարող են ուղղվել ինչպես վերոնշյալ հեռախոսահամարով, այնպես էլ Էլ. փոստով` info@landmarkcapital.am, ինչպես նաև կարող եք այցելել մեզ  հետևյալ հասցեով` «Լենդմարկ Կապիտալ» ՓԲԸ,  ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, 118 տարածք:

Նշենք նաև, որ «Լենդմարկ Կապիտալ» ՓԲԸ-ի ցանկացած ֆիզիկական անձ Հաճախորդ  հնարավորություն ունի ներկայացնելու իր հետ կնքվող պայմանագրից բխող պահանջները ինչպես դատարան, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարին:
Դատարան դիմելու դեպքում Ձեր և «Լենդմարկ Կապիտալ» ՓԲԸ  միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և «Լենդմարկ Կապիտալ» ՓԲԸ  միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

logo_financial

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Հաշտարար` Փիրուզ Սարգսյան

Գտնվելու վայրը` 0010, ք. Երևան,Մ.Խորենացու 15, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ

Հեռ.` (+374 60) 70-11-11, Էլ. հասցե` info@fsm.am Ֆաքս` (010) 582-421 

Կայք` www.fsm.am

 

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «Լենդմարկ Կապիտալ» ներդրումային ընկերության վերաբերյալ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Թղթային տարբերակով տեղեկատվության տրամադրման դեպքում կգանձվի պատճենահանման գինը: Ժամկետը` դիմում ստանալու աշխատանքային օրվա ընթացքում ընթացքում: Վայրը` Ընկերության գրասենյակ:

Close Menu