«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲ Ընկերության կողմից թողարկված անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
ԹՈՂԱՐԿՈՂ | ԱՍԿԵ ԳՐՈՒՊ ԲԲԸ |
ՏԵՂԱԲԱՇԽՈՂ | ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ |
ԴԱՍԸ | Անվանական արժեկտրոնային | Անվանական արժեկտրոնային |
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ | 10,000 ՀՀ դրամ | 100 ԱՄՆ դոլար |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ | 15,000,000,000 ՀՀ դրամ | 15,000,000 ԱՄՆ դոլար |
ՔԱՆԱԿԸ | 1,500,000 հատ | 150,000 հատ |
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ | 120 ամիս | 120 ամիս |
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ | 12% | 7% |
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ | 3 ամիս պարբերականությամբ | 3 ամիս պարբերականությամբ |
ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԺԱՄԿԵՏ | ս.թ. հունիսի 11 | ս.թ. հունիսի 11 |
«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և ծրագրային ազդարի լրացումը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. հունիսի 11-ի Թիվ N 1/313Ա և 2021թ․ հունիսի 4ի ԹԻՎ N 1/307Ա որոշումներով:
Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ում՝ ՀՀ, ք․ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 10, «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոն, 1-ին հարկ, 118 տարածք հասցեում և «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ -ում՝ ՀՀ, 2501, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երևանյան 2 հասցեում:
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ ինտերնետային կայքում ` հետևյալ հղումներով ՝
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
ԹՈՂԱՐԿՈՂ
«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ
ՀՀ, 2501, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երևանյան 2
Հեռ.` (+374) 22 646427
Ֆաքս` (+374 226)44287
Էլ. փոստ ` asce@asce.am
Կայք-էջ ` www.asce.am
ՏԵՂԱԲԱՇԽՈՂ
«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ
ՀՀ, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան փողոց, 10 շենք, 118 տարածք
Հեռ.` +374 60 27 72 74
Էլ. փոստ ` info@landmarkcapital.am
Կայք-էջ ` www.landmarkcapital.am