Ընդհանուր տեղեկություններ
ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ը հայաստանյան ներդրումային ընկերություն է, որն իր հաճախորդներին տրամադրում է ֆինանսական և ներդրումային ծառայությունների լայն ընտրություն: Ընկերությունն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել ինչպես հայկական իրացվելի արժեթղթերում այնպես էլ հասանելիություն է ապահովում միջազգային շուկայում գնվող և վաճառվող արժեթղթերին։
ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ն որպես ներդրումային ընկերություն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2019թ. մարտի 29-ին:
Ընկերության հարաբերությունները հաճախորդների, գործընկերների, Ֆոնդային բորսայի, ՀՀ կենտրոնական բանկի և այլ պետական մարմինների հետ կառուցվելու են կորպորատիվ էթիկայի կանոնների և օրինականության, բարեխղճության, փոխադարձ վստահության, հաճախորդների շահերի առաջնահերթության, անհրաժեշտ տեղեկատվության թափանցիկության սկզբունքներով։
Ընկերությունն իր աշխատակիցների հետ հարաբերությունները կառուցում է երկարատև համագործակցության և փոխադարձ հարգանքի, ինչպես նաև փոխադարձ պարտականությունների պատշաճ կատարման սկզբունքների հիման վրա։
Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում աշխատակիցների արհեստավարժության մակարդակի բարձրացմանը։ Վերջինս ենթադրում է աշխատակիցների շարունակական ուսուցման և վերապատրաստման խթանում, թիմային աշխատանքի խթանում, միջազգային պրակտիկայում աշխատակիցների խրախուսման ընդունված մոտեցումների կիրառում։
Ընկերությունն իր գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն իրականացնում է ՀՀ օրենսդրության համապատասխան՝ հիմնվելով արժանահավատության և պարբերականության սկզբունքի վրա։
Ընկերության պոտենցիալ հաճախորդներ կարող են լինել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձ, ովքեր ունեն ընկերության հետ կնքած ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիր:
Ընկերության առաքելությունը
ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ի առաքելությունն է իր հաճախորդներին առաջարկել ներդրումային և ֆինանսական ծառայություններ` միջազգային չափանիշներին համապատասխան, որոնք կհամապատասխանեն հաճախորդների կարիքներին և նրանց համար կապահովեն բարձր եկամտաբերություն ։
Ընկերությունը ֆինանսական շուկայում՝ մասնավորապես ներդրումային գործառնություններ իրականացնող կամ իրականացնել ցանկացող ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրելու է անհատականացված ներդրումային լուծումներ: Մենք կերտում ենք հաճախորդների բարեկեցությունը ֆինանսների տեղաբաշխման և հայթայթման միջոցով` ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական տեխնոլոգիաների միջոցով:
Անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին, Միասնական թիմի ուժերով ձեռք բերված բարձր մասնագիտական հմտությունը, փորձը և նորարարությունն ընկած են մեր գործունեության հիմքում:
Ընկերության բիզնես-փիլիսոփայության հիմնարար արժեքներն են՝
- Հաճախորդների գերակայություն՝ Ընկերությունը հաճախորդների հետ կկառուցի կայուն և երկարատև հարաբերություններ,
- Նորարարություն՝ Ընկերությունը հաճախորդներին կառաջարկի նորարարական ներդրումային ծառայություններ
- Թափանցիկություն և վստահություն՝ Ընկերությունը բարձր է գնահատում հաճախորդների վստահությունը և նրանց հետ հարաբերություններում լինելու է հնարավորինս թափանցիկ,
- Արհեստավարժություն՝ Առաջարկվող ծառայությունների որակը մշտապես բարձր պահելու նպատակով Ընկերությունը աջակցում է աշխատակիցների մասնագիտական հմտությունների և գիտելիքների զարգացմանը՝ դասընթացների, սեմինարների, ներքին քննարկումների շնորհիվ և այլն:
- Արդյունավետություն՝ Ընկերությունը հաճախորդներին ծառայություններ մատուցելիս ձգտելու է դիվերսիֆիկացնել ռիսկերը։
Մենք չենք վախենում մշտապես մարտահրավեր նետել ընդհանուր ընդունված կարծիքին եւ աճի խրախուսման նպատակով խթանել փոփոխությունները: Մենք ձգտում ենք մեր հաճախորդներին դարձնել մեր բիզնեսի կենտրոնը, զարգացնել և պահպանել վստահության վրա հիմնված երկարատև հարաբերությունները:
Ընկերության նպատակները
Ընկերությունն իր առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար իր առջև դրել է հետևյալ միջնաժամկետ նպատակները՝
- Ձեռք բերել Ընկերության հաճախորդների և գործընկերների վստահությունը՝ տրամադրելով միջազգային որակի ֆինանսական և ներդրումային ծառայություններ։ Ընկերությունը հաճախորդներին առաջարկելու է Հայաստանի ներդրումային շուկայում դեռևս բավարար կերպով չներկայացված ծառայություն, այն է՝ արժեթղթերով գործարքների իրականացումը էլեկտրոնային հարթակի միջոցով։
- Զարգացնել Հայաստանում մասնագիտացված ֆինանսական միջնորդությունը՝ արդյունքում ուղղակիորեն կապելով խնայողությունները փողի պահանջարկի հետ՝ խթանելով երկրի տնտեսական աճը։
- Առաջարկել Ընկերության հաճախորդների պահանջարկին համապատասխան ֆինանսական գործիքներ։
- Ընդլայնել հաճախորդների կողմից արժեթղթերի առք ու վաճառք իրականացնելու սահմանները՝ տալով նրանց մուտքի հնարավորություն ինչպես բորսայական, այնպես էլ արտաբորսայական միջազգային շուկաներին։
- Ներդնել ներքին հսկողության արդյունավետ համակարգ, ինչը Ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման կարևոր նախապայման է։
Կառուցվածք
ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ն գտնվում և գործունեություն է իրականացնում միայն Երևան քաղաքում: Ընկերությունը դեռևս չունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:
Ստորև ներկայացված է ընկերության կազմակերպչական կառուցվածքը.
Նշանակալից մասնակիցներ
«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի ուղղակի նշանակալից մասնակիցներն են հետևյալ անձինք.
«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի անուղղակի նշանակալից մասնակիցներն են հետևյալ անձինք.
«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն դուստր ընկերություններ չունի:
Ղեկավարություն և անձնակազմ
Իրինա Տեր-Աբրամյան-Գործադիր տնօրենի ժ/պ
Ծննդյան ամսաթիվ
03.10.1984թ․
Աշխատանքային փորձ
- Էռնստ Էնդ Յանգ ՍՊԸ – Աուդիտոր /2008-2010թթ․/
- ՈՒռալսիբ ԲԲԸ – Միջազգային ֆինանսական հաշվետվությունների դեպարտամենտ, Ավագ Փորձագետ /2010-2013թթ․/
- Ինվեստտորգբանկ ԲԲԸ – Միջազգային ֆինանսական հաշվետվությունների դեպարտամենք, Առաջատար տնտեսագետ-հաշվապահ և բաժնի պետի տեղակալ /2013-2014թթ․/
- ՎՏԲ Հայաստան Բանկ ՓԲԸ – Ռիսկերի վերլուծության ծառայության վերլուծական բաժին, վերլուծաբան /2015-2016թթ․/
- Ռեջենթս Կապիտալ ՍՊԸ – փոխտնօրեն /2017-2019թթ․/
- Լենդմարկ Կապիտալ ՓԲԸ – գործադիր տնօրեն /2019 թ․/
- Լենդմարկ Կապիտալ ՓԲԸ – գործադիր տնօրենի տեղակալ /2020 – 2021/
- Լենդմարկ Կապիտալ ՓԲԸ-գործադիր տնօրենի ժ/պ /2021-առ այսօր/
Անի Սարիբեկյան- Օպերացիոն գծով տնօրեն
Ծննդյան ամսաթիվ
18․02․1996թ.
Աշխատանքային փորձ
- Ռեջենթս Կապիտալ ՍՊԸ – ֆինանսական վերլուծաբան /2017-2019թթ․/
- Լենդմարկ Կապիտալ ՓԲԸ – բրոքեր-ֆինանսական վերլուծաբան /2019-2020թթ․/
- Լենդմարկ Կապիտալ ՓԲԸ – ավագ բրոքեր-ֆինանսական վերլուծաբան /2019 -2020/
- Լենդմարկ Կապիտալ ՓԲԸ-Բրոքերային գործառնությունների բաժնի ղեկավար/2020-2021/
- Լենդմարկ Կապիտալ ՓԲԸ-Օպերացիոն գծով տնօրեն /2021-առ այսօր/
Որակավորման տեսակը
Ներդրումային ծառայություններ մատուցող անձ՝ բրոքեր
Ներդրումային ծառայություններ մատուցող անձ՝փաթեթի կառավարիչ
Արշակ Կարախանյան-գլխավոր հաշվապահ
Մանուկ Գրիգորյան, ներքին աուդիտի ղեկավար
Լուսինե Մաիլյան-Փողերի լվացման դեմ պայքարի աշխատակից
Էլիզաբեթ Անաստասյան-Բրոքեր-ֆինանսական վերլուծաբան
Ծննդյան ամսաթիվ
07.11.2001թ․
Աշխատանքային փորձ
- Լենդմարկ Կապիտալ ՓԲԸ – բրոքեր-ֆինանսական վերլուծաբան /2020-առ այսօր/
Որակավորման տեսակը
Ներդրումային ծառայություններ մատուցող անձ՝ բրոքեր
Ներդրումային ծառայություններ մատուցող անձ՝պահառուի աշխատակից
Պաշտոնական փաստաթղթեր

Կանոնադրություն

Լիցենզիա
