Հայտարարություն ԱՍԿԵ ԳՐՈՒՊ ԲԲԸ դոլարային եվ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲ Ընկերության կողմից թողարկված անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.

ԹՈՂԱՐԿՈՂԱՍԿԵ ԳՐՈՒՊ ԲԲԸ
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ
ԴԱՍԸԱնվանական արժեկտրոնայինԱնվանական արժեկտրոնային
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ10,000 ՀՀ դրամ100 ԱՄՆ դոլար
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ15,000,000,000 ՀՀ դրամ15,000,000 ԱՄՆ դոլար
ՔԱՆԱԿԸ1,500,000 հատ150,000 հատ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ120 ամիս120 ամիս
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ12%7%
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ3 ամիս պարբերականությամբ3 ամիս պարբերականությամբ
ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԺԱՄԿԵՏս.թ. հունիսի 11ս.թ. հունիսի 11

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը Signing ծրագրային ազդարի լրացումը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. հունիսի 11-ի Թիվ N 1/313Ա և 2021թ․ հունիսի 4ի ԹԻՎ N 1/307Ա որոշումներով:
Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ում՝ ՀՀ, ք․ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 10, «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոն, 1-ին հարկ, 118 տարածք հասցեում և «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ -ում՝ ՀՀ, 2501, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երևանյան 2 հասցեում:

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ ինտերնետային կայքում ` հետևյալ հղումներով ՝ 

Թողարկման վերջնական պայմաններ

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

ԹՈՂԱՐԿՈՂ

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ

ՀՀ, 2501, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երևանյան 2

Հեռ.` (+374) 22 646427
Ֆաքս` (+374 226)44287

Էլ. փոստ ` asce@asce.am
Կայք-էջ `  www.asce.am

ՏԵՂԱԲԱՇԽՈՂ

«ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ

ՀՀ, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան փողոց, 10 շենք, 118 տարածք

Հեռ.` +374 60 27 72 74

Էլ. փոստ `  info@landmarkcapital.am
Կայք-էջ `  www.landmarkcapital.am