Բրոքերային ծառայություններ

Բրոքերային գործունեություն է համարվոմ հաճախորդներից արժեթղթերով կամ արտարժույթով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը եւ հաղորդումը, ինչպես նաև Ընկերության կամ հաճախորդի անունից եւ հաճախորդի հաշվին արժեթղթերով կամ արտարժույթով գործարքների կատարումը:

 

Այս ծառայությունը մատուցվում է հաճախորդի և ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա: Հաճախորդը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ: Բրոքերային ծառայությունների մատուցման ժամկետը սահմանվում է ծառայությունների մատուցման պայմանագրով:

Բրոքերային գործարքներն իրականացվում են ինչպես կարգավորվող, այնպես էլ չկարգավորվող շուկայում:

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Ընկերությունը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

Խորհրդատվություն

Մենք տրամադրում ենք ‎ֆինանսական խորհրդատվություն հետևյալ ուղղություններով.

  • հաճախորդներին արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվություն,
  • արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմում և տարածում։

Այս ծառայությունից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Խորհրդատվական ծառայությունների վճարման չափը և ժամկետները սահմանվում են պայմանագրով:

Արտարժութային գործարքներ

Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է արտարժույթի փոխարկման ծառայություններ, այդ թվում՝ սփոթ, սվոպ և ֆորվարդային գործարքներ: Արտարժութային գործարքների կնքումը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ընկերության կողմից գնանշվող արժույթները մրցունակ փոխարժեքներով, ինչպես նաև փոխարժեքների շարունակական փոփոխման պայմաններում հնարավորին չափով նվազեցնել արժութային ռիսկերը:

Արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխում

Մենք իրականացնում ենք իրավաբանական անձանց կողմից թողարկվող արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխում: 
Չերաշխավորված տեղաբաշխման դեպքում տեղաբաշխողը (Ընկերությունը) պարտավորվում է գործադրել լավագույն ջանքեր` արժեթղթերի թողարկման ողջ ծավալը առաջնային շուկայում տեղաբաշխելու նպատակով, բայց չի երաշխավորում թողարկվող արժեթղթերի տեղաբաշխումը առաջնային շուկայում:

Մենք իրականացնում ենք նաև արժեթղթերի թողարկման եւ տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցում, մասնավորապես`

  • արժեթղթերի թողարկման պայմանների, շրջանառության, տեղաբաշխման և մարման սպասարկման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • արժեթղթերի ազդագրի պատրաստման հետ կապված խորհրդատվության տրամադրում,
  • արժեթղթերի ազդագրի պատրաստում և գրանցում ՀՀ կենտրոնական բանկում,
  • արժեթղթերի գրանցում «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում,
  • և այլն:

Պարտատոմսերի տեղաբաշխումներ